16:51  ,  6 հոկտեմբերի, 2019

«Նոան» հաղթեց «Գանձասար-Կապանին» եւ շրջանցեց «Փյունիկին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Նոան» ընդունեց «Գանձասար-Կապանին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով, թեեւ 46-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով։

«Նոան» 14 միավորով բարձրացավ 6-րդ տեղ՝ շրջանցելով 1 միավոր քիչ ուենցող «Փյունիկին»։ «Գանձասար-Կապանը» նախավերջինն է՝ 7 միավոր։

Հայաստանի առաջնություն, 10-րդ տուր

«Նոա» - «Գանձասար-Կապան»՝ 2։1 (տեսանյութ)

Մաքսիմ Մայրովիչ, 15, Կիրիլ Բոռ, 39 -  Անդրանիկ Քոչարյան, 78

Հեռացում՝ Վլադիսլավ Կրյուչկով («Նոա»), 46

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում