14:24  ,  6 հոկտեմբերի, 2019

Մարադոնայի պարը՝ «Խիմնասիայի» առաջին հաղթանակից հետո

Լեգենդար արգենտինացի Դիեգո Արմանդո Մարադոնայի գլխավորած «Խիմնասիա Լա Պլատան» առաջին հաղթանակն է տարել Արգենտինայի առաջնությունում։ Մեկ ամիս առաջ թիմը գլխավորած Մարադոնան հաղթանակը հանդերձարանում նշել է պարով։

Արգենտինայի առաջնության 9-րդ տուրում «Խիմնասիա Լա Պլատան» 4։2 հաշվով հաղթել է «Գոդոյ Կրուսին»։

9 տուրից հետո «Խիմնասիան» 4 միավորով նախավերջին (23) տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English