13:25  ,  6 հոկտեմբերի, 2019

Վալվերդե․ Մեսին ու Սուարեսը դարձյալ լավ մարզավիճակում են

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է թիմի վիճակի մասին։

«Մեսին ու Սուարեսը դարձյալ լավ մարզավիճակում են։ Նրանք դա ցույց տվեցին «Ինտերի» դեմ խաղում։ Երկուսն էլ այս մրցաշրջանում բախվեցին վնասվածքների խնդրին, բայց հիմա ինչքան շատ խաղան, այնքան լավ մարզավիճակում կլինեն։

«Բարսելոնայում» ամեն ինչ գերազանց է։ Մենք լավ արագություն ենք հավաքել։ Հիմա մեզ սպասվում է հանդիպում ուժեղ թիմի հետ։ Մենք նպատակն է շարժվել առաջ»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 6-ին կընդունի «Սեւիլիային»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

7 տուրից հետո «Բարսելոնան» 13 միավորով չորրորդ տեղում է, «Սեւիլիան» նույնպես վաստակել է 13 միավոր եւ 6-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English