00:16  ,  6 հոկտեմբերի, 2019

«Լիվերպուլն» ակումբային ռեկորդ է կրկնել

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» մրցեց «Լեսթերի» հետ: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթանակով:

«Լիվերպուլն» Անգլիայի ընթացիկ առաջնությունում 8-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Նման արդյունք ակումբը նախկինում գրանցել էր 1990/91 մրցաշրջանի մեկնարկին:

«Լիվերպուլը» 24 հնարավորից ունի 24 միավոր և կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Նշենք, որ «Լիվերպուլը» «Լեսթերի» հետ խաղում հաղթանակի հասավ հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին իրացրած 11 մետրանոց հարվածի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում