23:40  ,  5 հոկտեմբերի, 2019

«Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Սևիլիայի» հետ խաղին

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում կընդունի «Սևիլիային»:  Էռնեստո Վալվերդեն հրապարակել է Իսպանիայի չեմպիոնի հայտացուցակը:

Վնասվածքից ապաքինված Ժորդի Ալբան ընդգրկվել է «Բարսելոնայի» հայտացուցակում և կկարողանա մասնակցել «Սևիլիայի» հետ խաղին: 16-ամյա հարձակվող Անսումանե Ֆատին ևս ընդգրկվել է հայտացուցակում:

«Բարսելոնա» - «Սևիլիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում