22:50  ,  5 հոկտեմբերի, 2019

Կլոպ. «Լիվերպուլն» արժանի էր հաղթանակի

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Այս պայքարն իսկական սուպերխաղի վերածվեց: Մենք լավ հանդիպում անցկացրեցինք, մեծ ճնշում գործադրեցինք մրցակցի վրա: Նրանց խփած գոլը կանգնեցրեց մեզ, սակայն «Լիվերպուլը» կարողացավ հասնել ցանկալի արդյունքի:

Մրցավարն, անկասկած, ճիշտ որոշում ընդունեց: Խախտումն ակնհայտ էր, և պետք է 11 մետրանոց հարված նշանակվեր»,- BBC-ի հաղորդմամբ՝ ասել է Կլոպը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» «Լեսթերի» նկատմամբ հաղթանակ տարավ 2:1 հաշվով: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց հանդիպման վերջին րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում