21:44  ,  5 հոկտեմբերի, 2019

Միլներ. «Լիվերպուլը» նպատակ ունի դառնալ Անգլիայի չեմպիոն

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Լեսթերի» հետ խաղից հետո խոսել է «Լիվերպուլի» ցուցադրած խաղի և իր թիմի նպատակի մասին:

«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք: Գիտեինք, որ մրցելու ենք դժվար թիմի հետ, սակայն կարողացանք 3 միավոր վաստակել այս խաղում:

Նպատակ ունենք ընթացիկ մրցաշրջանում դառնալ Անգլիայի չեմպիոն: Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի բացառենք միավորների կորուստը»,- Միլների խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 2:1 հաշվով հաղթեց «Լեսթերին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում