21:27  ,  5 հոկտեմբերի, 2019

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Անժեին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում Փարիզի «Պարկ Դե Պրենս» ստադիոնում չեմպիոն ՊՍԺ-ն մրցեց «Անժեի» հետ:

ՊՍԺ-ն 4:0 հաշվով հաղթանակ տարավ «Անժեի» նկատմամբ: Գոլերի հեղինակ դարձան Պաբլո Սարաբիան, Մաուրո Իկարդին, Իդրիսա Գուեյեն և Նեյմարը:

ՊՍԺ-ն 9-րդ տուրից հետո ունի 21 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է: «Անժեն» 16 միավորով երրորդն է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի առաջնություն, 9-րդ տուր

ՊՍԺ - «Անժե»՝ 4:0

Պաբլո Սարաբիա, 13, Մաուրո Իկարդին, 37, Իդրիսա Գուեյե, 59, Նեյմար, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում