20:21  ,  5 հոկտեմբերի, 2019

«Բարսելոնայի» պաշտպանն ապաքինվել է վնասվածքից

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Ժորդի Ալբան հնարավոր է՝ մասնակցի իր թիմի առաջիկա հանդիպմանը:

Sport.es-ի հաղորդմամբ՝ Ալբան հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած մարզումն անցկացրել է ընդհանուր խմբում և կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղին:

«Բարսելոնա» - «Սևիլիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով