19:57  ,  5 հոկտեմբերի, 2019

«Ռեալն» ու «Լիվերպուլը» հաղթանակներ տարան

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում մրցում էին մրցաշարային աղյուսակի առաջատարները՝ «Ռեալն» ու «Գրանադան»: 

Զինեդին Զիդանի գլխավորած թիմին հաջողվեց հաղթանակ տանել լարված պայքարում: «Ռեալի» կազմից աչքի ընկան Քարիմ Բենզեման, Էդեն Ազարը, Լուկա Մոդրիչը և Խամես Ռոդրիգեսը, իսկ «Գրանադայի» կազմից գոլերի հեղինակ դարձան Դարվին Մաչիսը և Դոմինգոս Դուարտեն:

«Ռեալն» այժմ ունի 18 միավոր և կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» տնային խաղում մրցեց «Լեսթերի» հետ: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը մեծ դժվարությամբ հերթական հաղթանակը տարավ:

Խաղի հաշիվը 40-րդ րոպեին բացեց «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, իսկ 80-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մադիսոնը խփեց պատասխան գնդակը: Հանդիպման ավելացված ժամանակի 5-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Միլները խփեց «Լիվերպուլի» հաղթական գոլը:

«Լիվերպուլը» 24 հնարավորից վաստակել է 24 միավոր և կշարունակի զաբղեցնել մրցաշարային աղյուսակի առաջին տեղը, իսկ «Լեսթերը» 14 միավորով երրորդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Գրանադա»՝ 4:2

Քարիմ Բենզեմա, 2, Էդեն Ազար, 45, Լուկա Մոդրիչ, 61, Խամես Ռոդրիգես, 90' - Դարվին Մաչիս, 69, Դոմինգոս Դուարտե, 77

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր 

«Լիվերպուլ» - «Լեսթեր»՝ 2:1

Սադիո Մանե, 40, Ջեյմս Միլներ, 90' - Ջեյմս Մադիսոն, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս