18:01  ,  5 հոկտեմբերի, 2019

Լյորիսը ծանր վնասվածք է ստացել (ֆոտո)

Անգլիական «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Բրայթոնի» հետ խաղում ծանր վնասվածք է ստացել:

Հանդիպման երրորդ րոպեին Լյորիսը հետ մղեց մրցակցի հարվածը և, վայր ընկնելով, ստացավ ձեռքի վնասվածք:

Նախնական տեղեկություններով, Լյորիսը կոտրել է ձեռքը:

«Տոտենհեմը» «Բրայթոնի» հետ խաղում պարտվել է 0:3 հաշվով:

Brighton

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում