17:31  ,  5 հոկտեմբերի, 2019

«Տոտենհեմը» խոշոր հաշվով պարտվեց «Բրայթոնին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Տոտենհեմն» արտագնա խաղում մրցում էր «Բրայթոնի» հետ: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3:0 հաշվով:

Խաղի հաշիվը հանդիպման երրորդ րոպեին բացեց ֆրանսիացի հարձակվող Նեալ Մաուպայը: Իռլանդացի հարձակվող Աարոն Քոնոլին դարձավ դուբլի հեղինակ:

«Տոտենհեմն» այժմ 11 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում: «Բրայթոնը» ունի 9 միավոր և 12-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բրայթոն» - «Տոտենհեմ»՝ 3:0

Նեալ Մաուպայ, 3, Աարոն Քոնոլի, 32, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում