12:44  ,  5 հոկտեմբերի, 2019

Իտալիայի առաջնություն․ Սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստը

«Ֆիորենտինայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ճանաչվել է Իտալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը սեպտեմբերի տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերին 36-ամյա Ռիբերին մասնակցել է Իտալիայի առաջնության 5 հանդիպման, դարձել 2 գոլի, 1 գոլային փոխանցման հեղինակ։ «Ֆիորենտինան» 6 տուրից հետո 8 միավորով 10-րդ տեղում է։

Ռիբերին այս ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում միացել «Ֆիորենտինային»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր։ Նրա նախորդ թիմը Մյունխենի «Բավարիան» էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով