12:14  ,  5 հոկտեմբերի, 2019

Տոկիո․ Նովակ Ջոկովիչը եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել թենիսի Տոկիոյի մրցաշարի եզրափակիչ։ Սերբ թենիսիստը 1 ժամ 31 րոպեում առավելության է հասել Բելգիայի ներկայացուցիչ Դավիդ Գոֆենի նկատմամբ՝ 6:3, 6:4։

Ջոկովիչի մրցակիցը եզրափակիչում կլինի Ավստրալիայի ներկայացուցիչ Ջոն Միլմանը, որը կիսաեզրափակիչում պարտության է մատնել ամերիկացի Ռայլի Օփելքային՝ 6:3, 7:6 (7:4)։

Տոկիոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,9 միլիոն դոլար է։

Անցած տարի այս մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ