Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալի «Գրանադային»:
Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է «Ռեալի» հայտացուցակը, որից առողջական խնդիրների պատճառով դուրս է մնացել բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան: Վնասվածքների պատճառով հայտացուցակում չեն ընդգրկվել Մարսելոն, Նաչոն և Ֆերլան Մենդին:
«Ռեալ Մադրիդ» - «Գրանադա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին:
Հայտացուցակ.
Դարպասապահներ. Ալֆոնսո Արեոլա,Դիեգո Ալտուբե, Խավիեր Բելման
Պաշտպաններ. Դանիել Կարվախալ, Էդեր Միլիտաո, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Ալվարո Օդրիոսոլա
Կիսապաշտպաններ. Կազեմիրո, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Ֆեդերիկո Վալվերդե, Խամես Ռոդրիգես, Գարեթ Բեյլ, Իսկո
Հարձակվողներ. Քարիմ Բենզեմա, Լուկա Յովիչ, Էդեն Ազար, Ռոդրիգո Գոես
¡Nuestros convocados para el partido contra el @GranadaCdeF!
— Real Madrid C.F. (@realmadrid) October 4, 2019
¡Escribe cuál sería tu once ideal! #RMLiga | #HalaMadrid pic.twitter.com/6D29UDs4sD
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում