00:13  ,  5 հոկտեմբերի, 2019

Գիգզ. Սուլշերին ժամանակ է հարկավոր

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր նախկին ակումբի մրցելույթների և գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի աշխատանքի մասին:

«Մարզիչի աշխատանքն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է: Գվարդիոլայից և Կլոպից ժամանակ է պահանջվել իրենց թիմերը մրցունակ դարձնելու համար: Կարծում եմ, որ Սուլշերին ևս պետք է ժամանակ տալ:

«Մանչեսթեր Յունայթեդում» խաղում են երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք կարող են մեծ հաղթանակների հասնել»,- Գիգզի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Նշենք, որ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով 10-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով