23:06  ,  4 հոկտեմբերի, 2019

Էրիկսենի գործակալը բանակցություններ կսկսի «Ռեալի» հետ

Անգլիական «Տոտենհեմի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի գործակալն առաջիկայում կապ կհաստատի Մադրիդի «Ռեալի» ղեկավարության հետ, հաղորդում է 90min.com-ը:

Էրիկսենը վերջնական որոշում է ընդունել իր ապագայի վերաբերյալ և ցանկանում է հաջորդ ամառ պայմանագիր կնքել Արքայական ակումբի հետ:

Ավելի վաղ դանիացի կիսապաշտպանը հրաժարվել էր նոր պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ, որի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:

Էրիկսենն ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English