21:48  ,  4 հոկտեմբերի, 2019

Անչելոտին կարող է լքել «Նապոլին»

Իտալական «Նապոլիի» ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի աշխատանքից:

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը խնդիր է դրել Անչելոտիի առաջ ընթացիկ մրցաշրջանում դառնալ Իտալիայի չեմպիոն, սակայն մրցաշարային աղյուսակում «Նապոլիի» դիրքը Լաուրենտիսին ստիպել է կտրուկ որոշում ընդունել:

Եթե «Նապոլին» միավորներ կորցնի Իտալիայի առաջնության 7-րդ տուրի` «Տորինոյի» հետ խաղում, ապա Անչելոտին կհեռացվի ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից:

«Տորինո» - «Նապոլի» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով