17:35  ,  4 հոկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգա. Լուիս Սուարեսը՝ շաբաթվա լավագույն գոլի հեղինակ

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի լավագույն գոլի հեղինակին:

Շաբաթվա լավագույն գոլ է ճանաչվել «Բարսելոնա» - «Ինտեր» խաղում ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի խփած առաջին գոլը:

«Բարսելոնան» հաղթանակ էր տարել «Ինտերի» նկատմամբ 2:1 հաշվով: Սուարեսը դարձել էր դուբլի հեղինակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում