16:41  ,  4 հոկտեմբերի, 2019

«Բրագայի» նախկին մարզիչը գլխավորեց «Երևանը»

«Երևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը մոլդովացի մարզիչ Վլադ Գոիանի և օգնական Նիկոլայ Պանուի հետ:

«Երևանի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է պորտուգալացի մասնագետ Կալդաս դե Օլիվեյրան: Գլխավոր մարզիչի օգնականի պաշտոնը կստանձնի Գոմես Կոռեան:

Կալդաս դե Օլիվեյրան նախկինում աշխատել է «Բրագա Բ», «Չավես», «Բրագա Մ-19», «Բրագայի» գլխավոր թիմում և այլ ակումբներում:

«Երևանը» շնորհակալություն է հայտնել ակումբի նախկին գլխավոր մարզիչ Վլադ Գոիանին և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում