16:30  ,  4 հոկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգա․ Սերժ Գնաբրին՝ շաբաթվա լավագույն խաղացող

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

24-ամյա ֆուտբոլիստը հետ է թողել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին, Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Հակիմիին եւ բելգիական «Բրյուգեի» հարձակվող Էմանուել Դենիսին։

Հիշեցնենք, որ Սերժ Գնաբրին Լոնդոնում տեղի ունեցած հանդիպման 53-րդից մինչեւ 88-րդ րոպեն չորս գոլ էր խփել «Տոտենհեմին», «Բավարիան» հաղթել էր 7։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում