13:11  ,  4 հոկտեմբերի, 2019

Կամո Հովհաննիսյանը բուժման նպատակով մեկնել է Սերբիա

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը վնասվածքը բուժելու նպատակով մեկնել է Սերբիա։

«Ժետիսուի» ֆուտբոլիստը մկանային պատռվածք էր ստացել «Աստանայի» դեմ Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի խաղի մեկնարկում եւ փոխարինվել էր արդեն 8-րդ րոպեին։

Հայաստանի ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանն հայտնել էր, որ Կամո Հովհաննիսյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին:

Ղազախստանի ընթացիկ առաջնության 25 խաղում Կամո Հովհաննիսյանը խփել է 5 գոլ։

Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին կմրցի Լիխտեյնշտեյնի, հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով