10:32  ,  4 հոկտեմբերի, 2019

ՊՍԺ-ն տեսանյութ է պատրաստել Իբրահիմովիչի տարեդարձի կապակցությամբ

Լեգենդար շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հոկտեմբերի 3-ին նշեց ծննդյան 38-րդ տարեդարձը:

Իբրահիմովիչի յուրահատուկ կերպ է շնորհավորել շվեդ հարձակվողի նախկին ակումբը՝ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն: Ֆրանսիական ակումբը տեսանյութ է պատրաստել, որտեղ ներառված են ՊՍԺ-ի կազմում Իբրահիմովիչի խփած լավագույն գոլերը:

Զլատան Իբրահիմովիչը ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2016 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում