11:28  ,  4 հոկտեմբերի, 2019

Օուեն. Սա վերջին տասնամյակի վատագույն «Մանչեսթեր Յունայթեդն» է

Անգլիայի հավաքականի, «Լիվերպուլի», Մադրիդի «Ռեալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «ԱԶ Ալկմարի» հետ խաղից հետո խոսել է մանչեսթերյան ակումբի մրցելույթների մասին:

«Կարող եմ ասել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերածվել է միջին մակարդակի ակումբի: Կարծում եմ, որ Անգլիայի առաջնությունում այդ թիմին չի հաջողվի զբաղեցնել առաջին 6 տեղերից մեկը: Սա վերջին տասնամյակի վատագույն «Մանչեսթեր Յունայթեդն» է:

Ուլե-Գունար Սուլշերը ստեղծված իրավիճակի միակ մեղավորն է: Նրա պատճառով ակումբից հեռացան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Սանչեսը, Լուկակուն, Սմոլինգը, Դարմիանը, Էրերան, որոնք շատ մեծ դեր ունեին թիմում»,- Օուենի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «ԱԶ Ալկմար» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում