21:48  ,  3 հոկտեմբերի, 2019

էդեգորը՝ Լա Լիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որը վարձակալությամբ հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադում», ճանաչվել է Իսպանիայի առաջնության սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Marca-ի հաղորդմամբ՝ Լա Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում Էդեգորն առաջ է անցել «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայից և «Վիլյառեալի» իսպանացի հարձակվող Ժերար Մորենոյից:

Էդեգորը սեպտեմբերին «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով