18:41  ,  3 հոկտեմբերի, 2019

«Յուվենտուսը» ցանկացել է վարձակալել Մեսիին

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ ժամանակին իտալական ակումբը փորձել է վարձակալել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիին:

«Մեսիի խաղն առաջին անգամ տեսել եմ, երբ նա 16 տարեկան էր: Կապ հաստատեցի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդի հետ և ցանկություն հայտնեցի վարձակալել Մեսիին: Այդ ժամանակ «Բարսելոնան» չէր կարողանում լուծել ակումբում Մեսիի գրանցման հարցը, սակայն ես բացասական պատասխան ստացա Ռայկարդի կողմից»,- 73-ամյա մասնագետի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Ֆաբիո Կապելոն «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2004-2006 թվականներին:

Լիոնել Մեսին «Բարսելոնայի» կազմում իր մրցելույթները սկսել է 2004 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս