21:17  ,  3 հոկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Սքոթ Մակթոմինեյը երկրպագուների կողմից ճանաչվել է ակումբի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը:

Ստացած ձայների թվով Մակթոմինեյն առաջ է անցել 18-ամյա հարձակվող Մեյսոն Գրինվուդից և 21-ամյա կիսապաշտպան Դանիել Ջեյմսից:

Սեպտեմբերին Մակթոմինեյը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 3 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:

22-ամյա պաշտպանն այս կոչմանն արժանանում է երկրորդ անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով