17:15  ,  3 հոկտեմբերի, 2019

Կուրտուան մարզվել է ընդհանուր խմբից առանձին

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մարզումն անցկացրել է անհատական ծրագրով՝ «Ռեալի» ընդհանուր խմբից առանձին, հայտնում է Marca պարբերականը:

Կուրտուան առողջական խնդիրների պատճառով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բրյուգեի» հետ խաղում փոխարինվել էր: Հանդիպման ավարտից հետո «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել էր, որ Կուրտուան խնդիրներ ունի ստամոքսի հետ:

Արքայական ակումբի հետ մարզվել է «Ռեալի» երիտասարդական թիմի 19-ամյա դարպասապահ Դիեգո Ալտուբեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում