14:22  ,  3 հոկտեմբերի, 2019

ԵԱ․ Շախմատի Հայաստանի հավաքականի կազմերը

Հայտնի են շախմատի տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականների կազմերը, որոնք կմասնակցեն Եվրոպայի թիմային առաջնությանը։

Տղամարդկանց թիմում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մ․ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը:

Կանանց հավաքականում ընդգրկվել են Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Մ․ Սարգսյանը:

Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ից  նոյեմբերի 2-ը Բաթումիում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում