13:18  ,  3 հոկտեմբերի, 2019

5 թիմ կպայքարի ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի կոչման համար

Հոկտեմբերի 5-ին կմեկնարկի ֆուտզալի Հայաստանի առաջնությունը, որը 2019/2020 մրցաշրջանից սկսած՝ կկոչվի ՀՀ ֆուտզալի Սուպերլիգա։ Առաջնության 20 տուրերի ընթացքում չեմպիոնության համար կպայքարեն «Արարատ-Արմենիա», «Արարատ», «Եղվարդ», «Լեո» և «Սիրիուս» թիմերը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Մրցաշրջանի առաջին հանդիպումը տեղի կունենա Երևանի ՄԶՀՀԿ մարզադահլիճում (նախկինում՝ «Միկա»), որտեղ գործող չեմպիոն «Լեոն» կընդունի առաջնության նորեկ «Արարատին»։ Հանդիպումը կմեկնարկի 14։00-ին։  Առաջին տուրի մյուս խաղում՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Եղվարդը» սեփական խաղահրապարակում կընդունի «Արարատ-Արմենիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս