01:03  ,  3 հոկտեմբերի, 2019

Սուարեսը՝ «Բարսելոնա» - «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում մրցեց Միլանի «Ինտերի» հետ:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որի դուբլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային»:

Նշենք, որ Էռնեստո Վալվերդեի թիմը հաղթանակի հասավ «Ինտերի» նկատմամբ 2:1 հաշվով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում