00:52  ,  3 հոկտեմբերի, 2019

Սուարեսը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային», «Լիվերպուլն» ու «Չելսին» հաղթեցին դժվարությամբ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում հոկտեմբերի 3-ին հերթական հանդիպումներն անցկացրեցին E, F, G  և H խմբերի թիմերը: 

Խաղային օրվա կենտրոնական խաղում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոան» «Կամպ Նոու» ստադիոնում մրցում էր Միլանի «Ինտերի» հետ: 

Հանդիպման արդեն երկրորդ րոպեին «Ինտերն» առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:

Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» սկսեց ավելի ակտիվ գործել, և 58-րդ րոպեին ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հրաշալի հարվածով հավասարեցրեց հաշիվը: 84-րդ րոպեին Լիոնել Մեսիի փոխանցումից հետո Սուարեսը դուբլ ձևակերպեց և հաղթանակ պարգևեց «Բարսելոնային»:

Միաժամանակ ընթացող հանդիպումներում «Լիվերպուլը» Մուհամեդ Սալահի դուբլի շնորհիվ դժվարությամբ հաղթեց «ՌԲ Զալցբուրգին», «Զենիթը» ուժեղ գտնվեց «Բենֆիկայից», «Լիոնը» հաղթեց «Լեյպցիգին», «Չելսին» ուժեղ գտնվեց «Լիլից», «Այաքսը» վստահ հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

E խումբ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «ՌԲ Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 4:3 (տեսանյութ)

Սադիո Մանե, 9, Էնդրյու Ռոբերտսոն, 25, Մուհամեդ Սալահ, 36, 69 - Հուան Հի Չան, 39, Տակումի Մինամինո, 56, Էրլինգ Հոլան, 60

F խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 2:1 (տեսանյութ)

Լուիս Սուարես, 58, 84 - Լաուտարո Մարտինես, 2

G խումբ

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 0:2 (տեսանյութ)

Մեմֆիս Դեպայ, 11, Մարտեն Տերյե, 65

«Զենիթ» (Ռուսաստան) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 3:1 (տեսանյութ)

Արտյոմ Ձյուբա, 21, Ռուբեն Դիաշ, 70 (ինքնագոլ), Սերդար Ազմուն, 78 - Ռաուլ դե Թոմաս, 85

H խումբ

«Լիլ» (Ֆրանսիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 1:2 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմհեն, 33 - Թեմի Աբրահամ, 22, Վիլիան, 77

«Վալենսիա» (Իսպանիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 0:3 (տեսանյութ)

Հակիմ Զեիշ, 8, Կվինսի Պրոմես, 34, Դոնի վան դե Բեկ, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով