22:56  ,  2 հոկտեմբերի, 2019

Կյանքից հեռացել է «Արարատի» մանկապատանեկան թիմերի մարզիչը

«Արարատի» մանկապատանեկան թիմերի գլխավոր մարզիչ Հակոբ Անդրեասյանը հոկտեմբերի 1-ին թիմի հանդիպման ժամանակ գլխուղեղի կաթված է ստացել։

Հակոբ Անդրեասյանը հոկտեմբերի 2-ին, գիտակցության չգալով, մահացել է: Անդրեասյանը 66 տարեկան էր:

Հակոբ Անդրեասյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նուբարաշենի խճուղի 46 հասցեում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում