23:15  ,  2 հոկտեմբերի, 2019

Հայտնի է Մաքգրեգորի հաջորդ մենամարտի օրը

Խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորն իր հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 14-ին, հայտարարել է UFC-ի նախագահ Դան Ուայթը:

«Այո, ես զրուցել եմ Քոնորի հետ և մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Քոնորը ցանկանում է մենամարտ անցկացնել դեկտեմբերի 14-ին: Կարծում եմ՝ որևէ խնդիր չի լինի»,- Ուայթի խոսքը փոխանցում է The Mirror-ը:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը վերջին անգամ մենամարտ անցկացրել է 2018 թվականի հոկտեմբերին: Իռլանդացի մարզիկը պարտություն էր կրել ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս