21:18  ,  2 հոկտեմբերի, 2019

Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն յուրահատուկ նվաճման է հասել Չեմպիոնների լիգայում:

Հոկտեմբերի 1-ին Սիմեոնեի գլխավորությամբ «Աթլետիկոն» հաղթեց «Լոկոմոտիվին»: Սիմեոնեն դարձավ առաջին մարզիչը, որն իսպանական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում 35 հաղթանակ է տարել: Այս ցուցանիշով արգենտինացի մարզիչն առաջ անցավ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեից, որը «Ռեալի» հետ հաղթել է 34 խաղերում:

Հիշեցնենք, որ Սիմեոնեն «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում