20:50  ,  2 հոկտեմբերի, 2019

Քեյն. «Տոտենհեմի» ֆուտբոլիստները հիասթափված են

Անգլիական «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մյունխենի «Բավարիայից» կրած խոշոր հաշվով պարտության մասին:

«Առաջին խաղակեսում մենք չխաղացինք այն ֆուտբոլը, որը կարող էինք: Երկրորդ խաղակեսում հավասար պայքար էր ընթանում, սակայն «Բավարիան» կարողացավ օգտագործել ստեղծած բոլոր հնարավորությունները:

«Տոտենհեմի» ֆուտբոլիստները հիասթափված են, սակայն մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվենք այս խաղից»,- Քեյնի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» Լոնդոնում պարտություն է կրել «Բավարիայից» 2:7 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում