20:17  ,  2 հոկտեմբերի, 2019

«Բավարիան» Կոուտինյոյին չի վերադարձնի «Բարսելոնային»

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը որոշել է կատալոնական «Բարսելոնայից» ձեռք բերել թիմի բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը, հայտնում է Sport.es-ը:

«Բավարիայի» մարզչական շտաբն ու ակումբի ղեկավարությունը գոհ են 27-ամյա կիսապաշտպանի խաղից և մրցաշրջանի ավարտին Գերմանիայի չեմպիոնը «Բարսելոնային» կվճարի ֆուտբոլիստի հրաժարագինը՝ 120 միլիոն եվրո:

Կոուտինյոն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է «Բավարիայում»: 

Կոուտինյոն «Բարսելոնա» էր տեղափոխվել 2018թ․ հունվարին «Լիվերպուլից»՝ 145 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում