15:19  +04,  2 հոկտեմբերի, 2019

Պեկին․ Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս է եկել թենիսի Պեկինի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժերեմի Շարդիի հետ եւ առավելության է հասել 7:6 (7:0), 7:6 (7:5)։ Պայքարը տեւել է 1 ժամ 41 րոպե։

Կիեզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կմրցի իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի հետ, որը 6։3, 6։4 հաշվով պարտության է մատնել ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին։

Անցած տարի Պեկինի մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս