13:31  ,  2 հոկտեմբերի, 2019

Ժոաու Ֆելիշը գերազանցեց Սերխիո Ագուերոյի ռեկորդը «Աթլետիկոյում»

19-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը դարձավ Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Մադրիդի «Աթլետիկոյի» պատմության մեջ։

Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղում Ֆելիշն աչքի էր ընկել 48-րդ րոպեին, արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթել էր 2։0 հաշվով։ Նա առաջին գոլն է խփել Չեմպիոնների լիգայում։

Ֆելիշը բարելավել է Սերխիո Ագուերոյի ռեկորդը «Աթլետիկոյում»։ Արգենտինացի հարձակվողն առաջին գոլը Չեմպիոնների լիգայում խփել է հոլանդական ՊՍՎ-ի դեմ խաղում 2008 թվականին 20 տարեկան 106 օրականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում