11:20  ,  2 հոկտեմբերի, 2019

Կուրտուան «Բրյուգեի» դեմ խաղում փոխարինվել է գլխապտույտի եւ ստամոքսի խնդիրների պատճառով

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման ընդմիջմանը փոխարինվել էր։ AS-ը գրում է, որ պատճառը եղել է գլխապտույտը եւ ստամոքսի խնդիրները։

Բելգիական «Բրյուգեի» հետ հանդիպման առաջին խաղակեսում Կուրտուան երկու գոլ էր բաց թողել։ Երկրորդ խաղակեսում Արքայական թիմը դարպասը պաշտպանել էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից վարձակալությամբ տեղափոխված Ալֆոնս Արեոլան։ Հանդիպումն ավարտվել էր 2։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս