22:51  ,  1 հոկտեմբերի, 2019

«Ռեալը» փրկվեց պարտությունից, «Շախտյորը» հաղթեց «Ատալանտային» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ընդունեց բելգիական «Բրյուգեին», իսկ իտալական «Ատալանտան» ուժերը չափեց Դոնեցկի «Շախտյորի» հետ:

Զինեդին Զիդանի գլխավորած «Ռեալը» ոչ ոքի խաղաց «Բրյուգեի» հետ: Արքայական ակումբից գոլերի հեղինակ դարձան Սերխիո Ռամոսն ու Կազեմիրոն, իսկ «Բրյուգեի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Էմանուել Դենիսը:

«Ատալանտա» - «Շախտյոր» հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով: «Ատալանտայի» կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան բացեց խաղի հաշիվը, իսկ ուկրաինացի հարձակվող Ժունիոր Մորաեսը խփեց պատասխան գոլը: Հանդիպման վերջին րոպեին Իսրայելի հավաքականի հարձակվող Մոնոր Սոլոմոնը խփեց «Շախտյորի» հաղթական գոլը:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Բրյուգե»՝ 2:2 (տեսանյութ)

Սերխիո Ռամոս, 55, Կազեմիրո, 85 - Էմանուել Դենիս, 11, 39

«Ատալանտա» - «Շախտյոր»՝ 1:2 (տեսանյութ)

Դուվան Սապատա, 28 - Ժունիոր Մորաես, 41, Մոնոր Սոլոմոն, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում