22:09  ,  1 հոկտեմբերի, 2019

Վան Պերսի. Ավելի մրցունակ խաղ եմ ակնկալում «Արսենալից»

Անգլիական «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին խոսել է Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» հանդիպման մասին:

«Առաջին խաղակեսում «Արսենալն» ավելի շատ պաշտպանվում էր, ինչը խանգարեց արդյունքի հասնել: Կապ չունի, որ հանդիպումն արտագնա էր, պետք էր հարձակվել և պրեսինգի դիմել: 

«Արսենալից» ավելի մրցունակ ֆուտբոլ եմ ակնկալում: Կարծում եմ, որ առաջիկա հանդիպումներում ամեն ինչ կկարգավորվի»,- վան Պերսիի խոսքը մեջբերում է OptusSport-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում