18:42  ,  1 հոկտեմբերի, 2019

Պոչետինո. Մրցաշրջանի ավարտն ավելի կարևոր է, քան մեկնարկը

Չեմպիոնների լիգայի փոխչեմպիոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բավարիայի» հետ հանդիպման մասին:

«Մենք խաղալու ենք հզոր մրցակցի հետ և ամեն ինչ անելու ենք 3 միավոր նվաճելու համար: 

Մրցաշրջանի ավարտն ավելի կարևոր է, քան մեկնարկը: Նախորդ մրցաշրջանում մենք ձախողվել էինք Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, սակայն կարողացանք հասնել մինչև եզրափակիչ»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմ» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում