18:10  ,  1 հոկտեմբերի, 2019

Հայտնի է «Լիվերպուլի» հիմնական դարպասապահի խաղադաշտ վերադառնալու ժամկետը

Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերն, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել Անգլիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին, հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Ալիսոնն արդեն լիարժեք մարզումներ է անցկացնում, սակայն նա ծանր վնասվածքից է ապաքինվել, և ես չեմ պատրաստվում նրան խաղադաշտ դուրս բերել առաջիկա խաղերում: Կարծում եմ, որ նա պատրաստ կլինի խաղադաշտ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն դարպասապահ Ալիսոն Բեքերը վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ «Նորվիչի» հետ խաղում:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում