10:20  +04,  1 հոկտեմբերի, 2019

Մոնրո Արարատը՝ հավաքական վերադառնալու մասին․ Ամբողջ ուժս կտամ հանուն Հայաստանի հաջողության

Մոտ 1,5 տարվա ընդմիջումից հետո ֆուտբոլի Հայաստանի հավաքականից դարձյալ հրավեր է ստացել Կոլումբիայի «Բոյակա Չիկո» ակումբի պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 23-ամյա ֆուտբոլիստը պատմել է ակնկալիքների մասին։

«Ես շատ ուրախ եմ։ Վաղուց էի սպասում այս հրավերին, քանի որ գերազանց մարզավիճակում են։ Կոլումբիայի Պրիմերա Բ-ում լավագույնն եմ իմ դիրքում, ունեմ գերազանց վիճակագրություն։

Գիտեմ՝ ինչքան կարեւոր են առաջիկա հանդիպումները մեր ազգային թիմի համար։ Ամբողջ ուժս կտամ հանուն Հայաստանի հաջողության»,- նշեց Մոնրո Արարատը։

Պրիմերա Բ-ի ընթացիկ մրցաշրջանում Մոնրո Արարատը մասնակցել է 27 հանդիպման, խփել մեկ գոլ։

Անցած տարվա մայիսին Հայաստանի հավաքականում նորամուտը նշած ֆուտբոլիստն ազգային թիմում անցկացրել է երկու հանդիպում։

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը հոկտեմբերի 12-ին կհյուրընկալվի Լիխտենշտեյնին, հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիային։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով