21:28  ,  30 սեպտեմբերի, 2019

Սուլշեր. «Մանչեսթեր Յունայթեդին» հարձակվող է հարկավոր

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում իր թիմը փորձելու է հարձակվող ձեռք բերել:

«Ալեքսիսի և Լուկակուի հեռանալուց հետո մեր թիմին հարձակվող է հարկավոր: Ֆուտբոլիստի ընտրությունը կատարելիս պետք է 100 տոկոսով վստահ լինենք նրա խաղային որակների վրա»,- Սուլշերի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի ծառայություններով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում