20:50  ,  30 սեպտեմբերի, 2019

«Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Փյունիկից»

Հայաստանի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցեց փոխչեմպիոն «Փյունիկի» հետ: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

«Արարատ-Արմենիայի» կազմից գոլերի հեղինակ դարձան հոլանդացի հարձակվող Մաիլսոն Լիման, ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոն և հայ հարձակվող Պետրոս Ավետիսյանը: «Փյունիկի» միակ գոլը տուգանային հարվածից խփեց Արաս Օզբիլիսը:

Այժմ «Արարատ-Արմենիան», որը 2 տուր բաց է թողել, 16 միավորով չորրորդ տեղում է: «Փյունիկը» 12 միավորով 6-րդն է:

Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 3:1

Մաիլսոն Լիմա, 18, Անտոն Կոբյալկո, 58, Պետրոս Ավետիսյան, 70 - Արաս Օզբիլիս, 6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս