19:12  ,  30 սեպտեմբերի, 2019

«Բարսելոնայի» 16-ամյա հարձակվողը կարող է հրավիրվել Իսպանիայի հավաքական

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Անսումանե Ֆատին հնարավոր է՝ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում մասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին:

Cadena SER-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենան Ֆատիին ընդգրկել է 40 ֆուտբոլիստից կազմված հայտացուցակում և երիտասարդ հարձակվողին վերջնական հրավեր ուղարկելու մասին որոշում կընդունի «Բարսելոնայի»՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Ինտերի» հետ հանդիպումից հետո:

Անսումանե Ֆատին Իսպանիայի քաղաքացիություն ստացել էր սեպտեմբերին:

Տեղեկացնենք, որ «Բարսելոնան» «Ինտերի» հետ կմրցի հոկտեմբերի 2-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում