13:55  ,  30 սեպտեմբերի, 2019

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը ծանր չէ

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի 30-ին բուժզննում է անցել, հաղորդում է  Il Tempo-ն։ 30-ամյա ֆուտբոլիստի աճուկային վնասվածքը ծանր չէ։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքը ստացել էր «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության 6-րդ տուրի խաղում՝ փոխարինվելով 86-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, «Ռոման» հաղթել էր 1։0 հաշվով։

«Ռոման» հաջորդ հանդիպումը Իտալիայի առաջնությունում կանցկացնի հոկտեմբերի 6-ին՝ ընդունելով «Կալյարիին»։ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում իտալական թիմը հոկտեմբերի 3-ին կհյուրընկալվի ավստրիական «Վոլֆսբերգերին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում