10:22  ,  30 սեպտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեպտեմբերի 30-ին կընդունի Լոնդոնի «Արսենալին»։ Բուքմեյքերները որոշակի նախապատվություն տալիս են դաշտի տերերին։ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․40 գործակցով։ «Արսենալի» հաղթանակի գործակիցը 2․90 է, ոչ ոքին՝ 3․50։

Անգլիայի անցած առաջնության առաջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը դեռ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Արսենալի» հետ խաղացել է 2։2 հաշվով, իսկ երկրորդ շրջանում նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարությամբ Լոնդոնում պարտվել է 0։2 հաշվով։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում